ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը խոսել է «գրպանային» դատավորներից։
Նա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ որոշ ընդդիմադիր գործիչներ այժմ դարձել են «արդար» դատավորների պաշտպաններ՝ մոռանալով, թե ինչեր են ժամանակին բերել դատական համակարգի գլխին։
Անդրեասյանն ասել է, որ եթե նրանք վախենում են, որ «գրպանային» դատավորները դուրս կմնան դատական համակարգից, ապա թող իսկապես վախենան, որովհետև իրենք ամեն ինչ անելու են այդ ուղղությամբ։