Արդեն իսկ հայտնի, թե որ ֆիլմն է BAFTA կինոմրցանակաբաշխության այս տարվա բացարձակ առաջատարը։
Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։
Նշվում է, որ բոլոր ֆիլմերից առաջ է անցել գիտաֆանտաստիկ ժանրի «Դյունա» ֆիլմը, որն առաջադրվել է 11 անվանակարգերում։
Նշենք, որ ֆիլմում նկարահանվել են Թիմոտի Շալամեն և Զենդայան։
Ըստ աղբյուրի՝ «Դյունային» նախորդում է «Շան իշխանությունը» գոթական վեսթերնը, որն առաջադրվել է 8 անվանակարգերում։ Ֆիլմի գլխավոր դերում Բենեդիկտ Քամբերբեթչն է։