fbpx
Քաղաքականություն

Ձեր մտքով չի՞ անցնում, որ մարդիկ հոգնել են կիսաստրուկ կարգավիճակից․ Գոռ Առաքելյանը՝ վարչապետի ելույթի մասին

Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Գոռ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արդեն քանի անգամ է, տարբեր աստիճանի ամբիոններից վարչապետի կողմից հնչում է հետևյալ միտքը, թե` Հայաստանում աշխատատեղեր կան, բայց աշխատող չկա, գործատուները դժգոհում են, որ աշխատողներ չեն կարողանում գտնել: Վերջին անգամ էս թեզը շոշափվեց վերջերս, ԱՄն-ում, հանդիպումներից մեկի ժամանակ…

Եվ ուրեմն՝ ախր, ա՛յ վարչապետ ջան, ա՛յ Նիկոլ ջան, ա՛յ մտահոգ ջանիդ ղուրբան, իսկ էդ գործարար շրջանակներից հեչ հարցրե՞լ ես, թե «դե ֆակտո» ինչ են առաջարկում մարդկանց կամ՝ գործարարներին դեռ մի կողմ դնենք, ինչ ասես՝ կասեն, մենակ մաքուր երևան, պատկան մարմիններին քանի՞ անգամ է հանձնարարվել ըստ երևույթին պարզել, թե ինչու՞ են մարդիկ խուսափում լրացնել այդ, ասպես կոչված՝ բացը:

Ախր էս երկրում, մեծ մասի համար գաղտնիք չի, որ էդ գործարարներից ոմանք, մեծ գործարարներ են դարձել հենց մարդկանց չարաշահելու ու մարդկանց թափած ամեն մի ավել գրամ քրտնքի շնորհիվ: Ձեր մտքով հեչ չի անցնու՞մ, որ մարդիկ ուղղակի հոգնել են կիսաստրուկ կարգավիճակից ու նախընտրում են թեկուզ այդ նույն պայմաններով աշխատանքը դրսում կատարել, քանզի վարձատրությունն անհամեմատ ավելի բարձր է:

Եվ ոչ, ես բնավ չեմ ժխտում էն փաստը, որ մեր երկրում մարդիկ կան, որ կոնկրետ նպաստի ինստիտուտի վրա են «նստած», իհարկե կան, բայց դա գլոբալ խնդիր է, ավելին՝ երկրներ կան, որ ոչինչ չանող միգրանտներին ավելի մեծ նպաստ են տալիս, քան, այստեղ ապրող մարդիկ կարող են վաստակել արդար քրտնքով..(շատ չխորանամ), ուստի ասեմ, որ հաշվի առնելով վերը նշածը, նպաստառուներին «մատի փաթաթան» սարքելն էդքան էլ արդարացված չի:

Իհարկե, այստեղ կա նաև հասարակական ակտիվության բացը՝ արհմիություններ գրեթե չկան, իսկ առողջ, աշխատող, սեփական կարծիք ունեցող, նատուրալ մարդու իրավունքները երևի թե ամենաշատն են ոտնահարված մեր երկրում, բայց դե մեր տարատեսակ ՀԿ-ներից շատերը, ավելի շուտ կգերադասեն «Ընդդեմ փայտոջիլների հանդեպ համակարգված բռնաճնշումների» խորագրով հարց բերել օրակարգ, քան էս հարցերով զբաղվել…եսիմ է…»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=540944413343385&id=100022834932582

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ