Ձերբակալվել է Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից։
ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանն ասել է, որ Սարգսյանը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու կամ հանձնելու հոդվածներով։
Նա նշել է, որ Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։