Ղրիմի կամրջի ահաբեկչության գործով անցնողներին ձերբակալել են երկու ամսով

Հրապարակող՝

Ղրիմի կամրջի ահաբեկչության գործով անցնողներին ձերբակալել են երկու ամսով

Ամենադիտվածներ

Կիևյան շրջանային դատարանը մինչև դեկտեմբերի 8-ը ձերբակալել է Ղրիմի կամրջի ահաբեկչական գործողության գործով անցնող հինգ մարդու։

«Երեկ Կիևյան շրջանային դատարանը Ղրիմի կամրջի ահաբեկչական գործողության գործով անցնող հինգ մարդու հանդեպ որպես խափանման միջոց ընտրել է երկու ամսով՝ մինչև դեկտեմբերի 8-ը ձերբակալությունը»,- տեղեկացրել են դատարանում։

Խոսքը Արտյոմ Ազատյանի, Գեորգի Ազատյանի, Ռոման Սոլոմկոյի, Վլադիմիր Զլոբայի եւ Արթուր Թերջանյանի մասին է։

Երկուսի փաստաբանները հաստատել են իրենց պաշտպանյալների հանդեպ խափանման միջոցի ընտրությունը՝ հրաժարվելով մեկնաբանել գործի այլ մանրամասներ։

Ամենաթարմ