fbpx
Հասարակություն

Ձորագետում համայնքի ղեկավար է ընտրվել անկուսակցական թեկնածու

Լոռվա մարզի Ձորագետ համայնքում ձայների 75։51 բաշխումով համայնքի ղեկավար է ընտրվել անկուսակցական Արմեն Գրիգորյանը։ Մինչ այս, նա նույն համայնքի ղեկավարի պաշտոնակատարն էր։

51 ձայն հավաքել է նրա միակ մրցակից Վիգեն Թումանյանը։

Համայնքի 186 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 60 տոկոսից ավելին՝ 130 քաղաքացի։ Նրանցից 4-ի քվեն ճանաչվել է անվավեր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ