Մայիսի 28-ին, ժամը 14։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 97 շենքի մոտակա ձորից քաղաքացու դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ-ը։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ փրկարարները ձորից դուրս են բերել տղամարդու դի։

