fbpx
Իրավական

«Ձվերն արյունոտ են, կեղտոտ»,- Գեորգի Ավետիսյան

«Ձվերն արյունոտ են, կեղտոտ։ Մեծ մասը մակնշված չէ, օրենքի պահանջներին բացարձակապես չեն համապատասխանում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ անդրադառնալով «Լուսակերտ» ընկերության կողմից տարածած հայտարարությանը։ 

Տեսչական մարմնի ղեկավարի խոսքով, իրենք փորձում են կանխել հնարավոր կեղծարարությունը։ Ըստ նրա, ներկրողը ֆուռի առաջին շարքերում դասավորել է մանկշված հավկիթները, իսկ մնացածի վրա արտադրության, ժամկետների  վերաբերյալ որևէ տեղեկատվություն չկա։

Ավետիսյանը հիշեցնում է, կա կառավորության 1438 որոշում, դրա բոլոր նորմերին հակասում է ներկրվող հավկիթը։

Նկատենք,  «Լուսակերտ»-ը հանդես է գալիս որպես տեղական արտադրող է, ու ենթադրվում է, որ ձուն էլ պետք  է ածեն ընկերության ֆերմաներում ապրող հավերը։ Այս դիտարկմանն ի պատասխան Ավետիսյանը նկատեց.

«Փաստորեն որոշել են ներկրել ու ամենայն հավանականությամբ տեղական արտադրանքի անվան տակ վաճառել, այդ պատճառով մակնշում չկա։ Չեմ բացառում, որ բերեին Հայաստան,  վրան մակնշեին «Լուսակերտ», արտադրության ժամկետն էլ դնեին օրինակ այսօրվա ամսաթիվը ու դրանով ավարտեին իրենց գործը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ