Արդյո՞ք ձվի դեղնուցը վնասակար է

Սննդաբան Նմամի Ագարվալը նշում է, որ միֆ է այն, թե ձվի դեղնուցը վնասակար է։

Ըստ NDTV-ի՝ կա թյուր կարծիք, թե ձվի դեղնուցի օգտագործումը սրտանոթային հիվանդությունների կարող է հանգեցնել, քանի որ խոլեստերին է պարունակում, որի ավելցուկն արյունատար անոթների աթերոսկլերոզի է հանգեցնում:

Սննդաբանը պարզաբանում է, որ ձևի դեղնուցի դրական հատկությունները ավելի շատ են, քանի որ պարունակում է կենսական կարևորության վիտամիններ, օրինակ՝ A, D, E, K, B9 և B12, ինչպես նաև օմեգա-3 չհագեցած ճարպաթթուներ, ինչի շնորհիվ այն նվազեցնում է մարսողական խանգարումների ու տեսողության հետ կապված խնդիրների վտանգը։

Սննդաբանը խորհուրդ է տալիս խաշած ձվի դեղնուցը ուտել ավոկադոյի հետ, քանի որ այն սննդարար է։

Ամենաթարմ