fbpx
Քաղաքականություն

ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը կայցելի Երևան

Սլովակիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը մարտին կայցելի Երևան և Բաքու: «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ Միրոսլավ Լայչակն այդ մասին խոսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում:

Նա ծրագրում է այցի ընթացքում քննարկել ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող հարցեր: «Ես պատրաստվում եմ այցելել Երևան և Բաքու, մարտի առաջին կեսին՝ այդ հարցերը քննարկելու նպատակով: Ես ունեմ հրավեր Հայաստանից և Ադրբեջանից»,-ասել է Լայչակը: Նա նշել է, որ Սլովակիան ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին:

Միրոսլավ Լայչակը նշել է, որ ընտրություններից հետո Հայաստանում նոր իրավիճակ է: Առկա է ուժեղ մանդատ ստացած կառավարություն, և դրա հետ կապված են ինչ-որ ակնկալիքներ: «Մեր նպատակն է աջակցել Մինսկի խմբի համանախագահներին՝ օգտագործելու այդ նոր իրավիճակը»,-ընդգծել է նա:

Իր հերթին Սերգեյ Լավրովը ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, սերտ համագործակցում են ԵԱՀԿ-ի հետ:

«Նրանք արդեն հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների, ԱԳ նախարարների հետ, նախապատրաստվում են նոր շփումներ: Հաշվի առնելով այն, որ բոլորովին վերջերս է Հայաստանի կառավարությունը ձևավորվել, իհարկե, կպահանջվի որոշակի ժամանակ, որպեսզի պարզ լինի, թե որքան ինտենսիվ և խորը հնարավոր կլինի այս փուլում զարգացնել կարգավորման գործընթացը»,-ասել է Լավրովը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ