Հրապարակախոս Գագիկ Քամալյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշել է՝ տպավորություն կա, որ մեր հասարակության մեծ մասը չի պատկերացնում, թե ինչ է նշանակում ԵՀԱԿ-ն առհասարակ։
«Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպություն» կոչվածը, որը հիմնադրվել է 1975 թվակնին՝ ռեգիոնալ անվտանգության խոշորագույն կազմակերպությունն է, որը իր մեջ ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից, և Հյուսիսային Ամերիկայից։
Կազմակերպությունը ըստ էության ունի ծագող հակամարտությունները կանխարգելելու իրավաքաղաքական գործառույթ։ Այդ ամենը իրականացնելու համար նա օժտված է հետևյալ երեք հիմնական միջոցներով.
1.Զինամթերքների տարածման վերահսկում
2.Դիվանագիտական ջանքեր՝ հակամարտությունները կարգավորելու համար
3. Փոխվստահության և անվտանգության պայմանների ստեղծում
Ահա հենց այս իրավաքաղաքական հավասարությունների տրամաբանությամբ էլ ձեւավորվեց ԵՀԱԿ երկիր անդամների համանախագահների մի խումբ(Մինսկի խումբ), որը գլխավորում է Արցախյան հակամարտության խնդրի խաղաղ լուծման գործընթացը։
Այս ամենը փաստելուց հետո, հիմա պետք է հասկանանք, արդյո՞ք այս ատյանի քաղաքական կշիռը այսօր ունակ է կանխելու պատերազմական արյունահեղությունը, թե՞ ոչ։ Իմ սուբյեկտիվ կարծիքով Թուրքիան ու Ռուսատանը հետեւողականորեն վիժեցրել ու հիմա էլ վիժեցնում են խնդրի խաղաղ կարգավորրմանը ԵՀԱԿ բոլոր ջանքերը,խախտելիվ վերոնշված սկզբունքները՝ զինամթերքի տարածման վերահսկումից, մինչև փոխվստահության մթնոլորտի ստեղծում։ Ահա սրա մասին է մշտապես խոսում ամերիկյան կողմը, որը ցավոք սրտի անհերքելի ճշմարտություն է։
Ինչքան էլ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան փորձում են պահպանել իրավաքաղաքական հավասարակշռությունը, միեւնույնն է, տվյալ հակամարտության վրա անմիջական ազդեցությունների տեսանկյունից խաղացել ու խաղում է Ռուսաստանը, իսկ հիմա իր ռազմական ներկայությամբ հակամարտությանը անմիջականորեն խառնվեց նաև Թուրքիան։
հիմա սիտուացիան այնպիսին է, որ սուբստանցիոն բանակցություններ սկսելու հիմնական լծակները հայտնվել են Ռուսաստանի ու Թուրքիայի ձեռքում։Իհարկե Ռուսատանը, եթե ոչ սկզբնական փուլում, ապա հիմա հաստատ կցանկանար ուժերի հենց այս դասավորությամբ ու իր անմիջական միջնորդությամբ հասնել զինադադարի, այդ դեպքում ինքը կկարողնար վերհահսկել, թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին, բայց ցանկությունը՝ ցանկություն, իսկ ստեղծված իրավիճակը այլեւս ուժերի այլ հարաբերակցություն ունի հանձինս Թուրքիայի, իսկ այդ դեպքում Ռուսաստանին մնում է երկու անելիք՝ հայակական կողմով դիմադրել Թուրքիային, մինչև որ կկարողանա պայմանավորվել նրա հետ։
Այո՛, ռուսական ու թուրքական կողմերը միշտ էլ ինչ-որ պահից սկսած կարողացել են պայմանավորվել, ինչի մասին ակնհայտորեն ակնարկում է նաեւ Էրդողանը, բայց Ռուսները հասկանում են, որ երկար ժամանակով Թուրքիայի մնալը Արցախյան հիմնահարցում շատ վտանգավոր կարող է լինել հետագա զարգացումների մասով, դրա համար էլ դեռեւս փորձում են խաղալ ժամանակի վրա։
Հայկական կողմը հիմա գտնվում է ռուս-թուրքական այս մեծ ու ռիսկային խաղերի արանքում, ինչպես որ մեկ դար առաջ։ Իհարկե պետք չէ այս ամենից վախենալ, որովհետև այդպիսին է տարածաշրջանի օբյեկտիվ իրականությունը, դրա համար անհրաժեշտ է առանց ավելորդ պատրանքների վարել ճկուն քաղաքականություն, օգտագործել բոլոր կողմերին(այդ թվում նաև Թուրքիային)ու միակողմանիորեն չօգտագործվել, և վերջում որևէ միջազգային կառույցի հանդեպ չսերմանել անհավատություն, և մնալ պոլիտկոռեկտության սահմաններում»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/3483907051703675