ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Գյուլիստանից հարավ ընկած հատվածում

Հրապարակող՝

ԵԱՀԿ-ն դիտարկում կիրականացնի Մարտունի քաղաքից հարավ-արևելք ընկած հատվածում

Ամենադիտվածներ

Այսօր ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը դիտարկումն իրականացրել է Արցախի Պաշտպանության բանակի դիրքերից:

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ արտգործ նախարարության պաշտոնական կայքից։

Առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

Ամենաթարմ