ԵԱՀԿ մամուլի ծառայությունից տեղեկացնում ենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ Էդի Ռաման, ինչպես նաև այս պաշտոնը ստանձնող հաջորդ նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն դիմել են Բելառուսի իշխանություններին, որպեսզի հանդիպպեն Բելառուսի իշխանության և ընդդիմությանը:
Կազմակերպությունը հայտնել է, որ ուշադիր հետևում է երկրում տիրող իրավիճակին:
ԵԱՀԿ-ից ընդգծել են «ԵԱՀԿ սկզբունքների և պարտավորությունների լիակատար պահպանման հրատապ անհրաժեշտությունը, ներառյալ մարդու հիմնական ազատությունների և իրավունքների աջակցումն ու պաշտպանությունը, ինչպես նաև (Բելառուսի) ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը»։
Այս մասին հայտնում է «Sputnik-Բելառուսը»։