Եվրասիական տնտեսական միության մամուլի քարտուղարությունը Facebook-ում հայտարարություն է տարածել՝ պաշտոնապես տեղեկացնելով, որ ԵԱՏՄ անդամ երկրների մարզիկները հուլիսի 1-ից լեգիոներ չեն համարվի ՌԴ տարածքում:
ԵԱՏՄ-ի էջը նաև կատակել է՝ նշելով. «Սպասե՞նք Հենրիխ Մխիթարյանին ՌՊԼ-ում»:
https://www.facebook.com/eecommission/photos/a.302724469937291/1293024060907322/?type=3&theater
2020 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանում այլևս լեգիոներ չեն համարվի ԵԱՏՄ անդամ երկրների այն մարզիկները, որոնք ներկայացնում են հետևյալ մարզաձևերը՝ ֆուտբոլ, հոկեյ, բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, ջրային պոլո և խոտի հոկեյ մարզաձևերը:
Այս որոշումն ամրագրված է Ռուսաստանի սպորտի նախարարության՝ «Ռուսաստանի հավաքականներում խաղալու իրավունք չունեցող ֆուտբոլիստների մասնակցության սահմանափակման մասին հաստատման» հրամանում: