fbpx
Տնտեսություն

ԵԱՏՄ ներքին շուկայի առաջարկը հանգիստ կարող է բավարարել պահանջարկն առանց գների բարձրացման․ Տիմուր Մաքսիմով

Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Տիմուր Մաքսիմովն ասել է, որ Հայաստանի համար մի շարք ապրանքատեսակների մասով ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի տարաժամկետման ռեժիմը կփոփոխվի, թե ոչ, դեռ պարզ չէ ու, եթե խոսվում է այդ ռեժիմի փոփոխության կամ երկարաձգման մասին, ապա դա պետք է դիտարկվի՝ ելնելով ներքին շուկայում եղած պահանջարկից ու առաջարկից:

«Չեմ կարող ասել, թե ինչ իրավիճակ է եղել, երբ այդ ռեժիմի մասին որոշումն ընդունվել է, բայց, կարծում եմ, որ այսօր մենք հիմա այնպիսի փուլում ենք, որ ներքին շուկայում առաջարկները կարող են բավարարել պահանջարկը: Հետևաբար` պետք է նայել ներքին շուկայի հնարավորությունները, դիտարկել պահանջարկն, այդ թվում Հայաստանի: Եթե գլխավոր մտավախությունն այն է, որ ռեժիմի փոփոխությամբ պայմանավորված որոշ ապրանքների գները կարող են բարձրանալ, ապա կարող եմ ասել, որ միության ներքին շուկայի առաջարկը հանգիստ կարող է բավարարել պահանջարկն առանց գների բարձրացման», – նշել է Տիմուր Մաքսիմովը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ