Հիմա շատ է ասվում, թե կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունները հեսա փոխելու է աշխարհը, չկա նման բան: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այդ օրենքի փոփոխությունների նախագծին:
«Կուսակցությունների մասին օրենքը նոր էինք փոխել, բավականին լիբերալ օրենք է: Այս օրենքում մի քանի նյուանս է փոխվում, որը ոչ մի բան չի փոխելու ՀՀ-ում կուսակցաշինության կամ կուսակցությունների կայացման առումով»-, հավելեց պատգամավորը:
Նա նաև նշեց, որ եթե կուսակցություններին տրվող ֆինանսավորումը չմեծացվի, ապա օրենքի փոփոխությունները իմաստ չեն ունենա: