ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ընթացքում խոսեց կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների մահացություններում քրոնիկ հիվանդությունների առկայության մասին։
«Ես կխնդրեմ մեր մամուլի ծառայությանն այսօր հրապարակել, այնտեղ տոկոսներ կան, թե քանի տոկոսի մոտ է եղել քրոնիկական հիվանդություն։
Դա իհարկե չի նշանակում, որ առողջ քաղաքացիներն ամբողջությամբ ապահովագրված են։ Ունեցել ենք շատ ծանր դեպք, երբ երիտասարդ քաղաքացին էլի քրոնիկական հիվանդություններ չի ունեցել, բայց ծայրահեղ ծանր վիճակում է եղել և փաստացի մի կերպ է փրկվել»։
Թորոսյանը նշեց նաև, որ եղել է մահվան դեպք, երբ 69-ամյա քաղաքացին չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություն։