fbpx
Աշխարհ

Եգիպտոսի անվտանգության ուժերը ոչնչացրել են 40 ահաբեկչի

Եգիպտոսի անվտանգության ուժերը Կահիրեի Էլ-Գիզա շրջանում, ինչպես նաև Սինայի թերակղզում ոչնչացրել են 40 ծայրահեղականի: Նրանք ներգրավված են եղել քաղաքացիական, զբոսաշրջային մի շարք օբյեկտների և իրավապահ ուժերի վրա հարձակումների ծրագրում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասված է Եգիպտոսի Ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ 30 ահաբեկիչ ոչնչացվել է Կահիրեում և նրա շրջակայքում, ևս 10-ը սպանվել է Սինայի թերակղզու հյուսիսում: Այն մասին, թե արդյոք այդ ահաբեկիչները կապ են ունեցել դեկտեմբերի 28-ին Կահիրեում զբոսաշրջային ավտոբուսի պայթյունի հետ, չի հաղորդվում:

Կահիրեում՝ Գիզայի բուրգերի շրջանում, տուրիստական ավտոբուսի  պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 18:15-ին: Ավտոբոսում եղել են զբոսաշրջիկներ Վիետնամից: Ներկայում հայտնի է 4 զոհի, ինչպես 12 տուժածի մասին: Եգիպտոսի դատախազությունն անցկացնում է հետաքննություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ