Արաբական հանրապետության առողջապահության նախարար Խալյա Զեյդի փոխանցմամբ՝ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնական մասի Մանյալ շրջանում՝ առափնյակի երկայնքով ձգվող ավտոճանապարհին պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 17 մարդ զոհվել է, 32-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։
Երկրի ՆԳ նախարարությունից հայտնել են, որ պայթյունի պատճառը ավտովթարն է եղել։ Նշվում է, որ ավտոմեքենան մեծ արագությամբ դուրս է եկել հանդիպակաց գոտի, որտեղ բախվել է այլ մեքենաների, ինչն էլ հանգեցրել է ուժգին պայթյունի: Պայթյունից տուժել է դեպքի վայրից մի քանի 10-նյակ մետր հեռավորության վրա գտնվող Քաղցկեղի ազգային ինստիտուտի շենքի ճակատամասը, որտեղից տարհանվել են 10-նյակ պացիենտներ։
Հաղորդվում է նաև, որ նախնական տվյալներով՝ Քաղցկեղի ազգային ինստիտուտի տարածքում կայանված ավտոմեքենայում գտնվող թթվածնի բալոնն է դարձել պայթյունի պատճառը։
Միջադեպի վայրում երթևեկությունը վերականգնված է։
Եգիպտոսի ուժային կառույցները շարունակում են պարզել տեղի ունեցածի պատճառները: