Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը 62-ից 64 դարձնելու մասին կառավարության որոշման դեմ բողոքի ցույցերի ֆոնին հայտարարվել է, որ Էյֆելյան աշտարակը փակում է դռները այցելուների համար, քանի որ աշխատակազմը նույնպես գործադուլ է հայտարարել: Այս մասին հայտնել է Փարիզի տեսարժան վայրերի կայքը:
«Համազգային գործադուլի կապակցությամբ Էյֆելյան աշտարակը ներկայումս փակ է», – նշված է հաղորդագրության մեջ: