Մաուրիցիո Սարին մեկնաբանել է «Այնտրախտի» հետ առաջին խաղի արդյունքը (1:1):
«1:1 հաշիվն այնքան էլ վատ արդյունք չէ: Չեմ կարծում, որ մենք ինչ-որ բան փոխեցինք ընդմիջմանը: Մեր թիմը դեռ առաջին կեսում փոխեց տրամադրվածությունը: Առաջին 25 րոպեի ընթացքում մենք փորձեցինք պահել 0:0 հաշիվը: Պետք է խուսափեինք հակագրոհներից, քանի որ մրցակիցը շատ վտանգավոր է, երբ ազատ տարածություն է գտնում:3-4 լավ պահ ունեցանք, կարող էինք ավելի շատ գոլ խփել:
Պատասխան խաղում պետք է զգույշ գործենք ու դրսևորենք այնպիսի տրամադրվածություն, ինչպիսին որ ցույց տվեցինք առաջին կեսի վերջնամասում ու երկրորդ կեսի մեկնարկում: «Այնտրախտը» շատ վտանգավոր է»,- Սարիի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունը: