Ինչպես հայտնել էինք` երեկ կեսգիշերի սահմաններում Էջմիածին քաղաքում տհաճ հոտ էր տարածվել, որի ծագումը բնակիչների համար անհասկանալի էր: Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը կոչ էր արել քաղաքացիներին խուճապի չմատնվել։
ԱԻՆ արագ արձագանքման խումբը գիշերը պարզել է` հոտի սկզբնաղբյուրն Էջմիածնից 5-7 կմ հեռավորությամբ գտնվող մի գյուղում է, ուր բնակիչներից մեկը գազի բալոնն է դատարկել:
Թափված յուղային զանգվածը մեքենաների անիվների հետ տարածվել է շրջակայքում:
Ըստ ԱԻՆ քիմիկոսների` օդում առողջության համար վտանգավոր նյութեր չկան: