Կառավարություն

Էկոնոմիկայի նախարարի նորանշանակ տեղակալը Նիկոլ Փաշինյանի կինը չէ

Այսօր՝ մայիսի 20-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աննա Հակոբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ:

Շատ լրատվամիջոցներ այս տեղեկատվությունը տարածում են այնպիսի վերնագրով, որ կարծիք է ստեղծվում, որ վարչապետը իր կնոջն է նշանակել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ: Նրանք հասկանալով, թե ինչպես կհասկացվի այս տեղեկատվությունը հանրության կողմից շարունակում են մանիպուլացնել և սրել երկրում ներքաղաքական վիճակը:

Հայտնենք, քիչ անց Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակեց նորանշանակ տեղակալի որոշակի կենսագրական տվյալների, որոնցից պարզ է դառնում, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ նշանակված Աննա Հակոբյանը ծնվել է Գյումրիում՝ 1980թ․ մայիսի 30-ին։ Իսկ վարչապետի տիկին Աննա հակոբյանը ծնվել է Երևանում՝ 1978 թվականին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ