Գովազդ

Գևորգ Պետրոսյանը հայտարարել է, որ հիասթափված է ընդդիմությունից

Ամենադիտվածներ

Հայ զինվորին ստորացնող հայտնի տեսագրությունը տեսնողը պետք է դուրս գար փողոց, ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է մոռանային իրենց քաղաքական ամբիցիաները, և երեկ պետք է Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն լիներ, բայց մարդիկ ընկել են իրենց ցուցակներով, իրար փոր են թափում՝ ով որ համարը կլինի։ Ես թքած ունեմ այդ ամեն ինչի վրա: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Այո, ես ասել եմ՝ ինձ որտեղ եմ տեսնում, բայց ես ցուցակի համար կռվող տղա չեմ, ու նորից կրկնում եմ, ես սատարելու եմ Ռոբերտ Քոչարյանին»,- ասել է Պետրոսյանը:

«Ես հիասթափված եմ, մենք ընդդիմություն ունենք միայն տախտակի վրա, մի օր ասում են՝ 100 տոկոսով կառավարության հրաժարականն ենք պահանջում, հետո գնում են կառավարության հարցուպատասխանին ու դիմում են՝ հարգելի պարոն վարչապետ»,- նշել է Պետրոսյանը:

 

Ամենաթարմ