fbpx
Սպորտ

Էլ Կլասիկոյի մրցավարական կազմը հայտնի է

Ալեխանդրո Էրնանդեսը նշանակվել է դեկտեմբերի 18-ին կայանալիք «Էլ Կլասիկոյի» գլխավոր մրցավար։ Նրան այդ խաղում կօգնեն Թեոդորո Սաբրինո Մագանը և Խոսե Էնրիկե Պերես Նառանխոն։

VAR համակարգին հետևող տեսամրցավարը լինելու է Ռիկարդո դե Բուգրոս Բենգոէչեչան, իսկ նրար օգնելու է Խոն Նույնյես Ֆերնանդեսը։

Նշենք, որ Էրնանդեսի կարիերայում այս կլասիկոն 4-րդն է։

Նա «Էլ Կլասիկոներում» երկու անգամ հասցրել է խաղադաշտից հեռացնել Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսին՝ 2015/16 մրցաշրջանի «Կամպ Նոուի» և 2016/17 մրցաշրջանի «Սանտիագո Բեռնաբեուի» խաղերում։ 2015/16 մրցաշրջանի խաղում նա նաև չեղարկել է Գարեթ Բեյլի՝ «Բարսելոնայի» դարպասն ուղարկված գնդակը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ