fbpx
Հասարակություն

«Էլարդ»-ը դաշտային ուսումնասիրություններ չի կատարել, ուսումնասիրել է առկա փաստաթղթերը. Իվանյան

«Դատական փորձաքննությունների ոլորտն առանձին գիտություն է, պարտադիր չէ, որ հանրությունն իմանա, թե դա իրենից ինչ է ներկայացնում: Փորձաքննություններ կան, որ իրականացվում են առկա փաստաթղթերի ուսումնասիրմամբ: Այս դեպքում էլ դաշտային ուսումնասիրություններ չեն իրականացվել»,- ասաց Յուրա Իվանյանը:

Նա շեշտել է, որ «Էլարդ»-ն ուսումնասիրել է ոչ միայն «Լիդիան»-ի տված փաստաթղթերը, այլև մյուս կառույցների հետազոտությունները:

««Էլարդ»-ը նաև ուսումնասիրել է միջազգային կարգի փորձագետների կողմից ներկայացված ուսումնասիրությունները: Այդ ամբողջից հետո հանգել է եզրակացության»,- ասաց Իվանյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ