Պետական կառույցներում նախատեսվում է աստիճանաբար անցում կատարել էլեկտրական մեքենաների շահագործմանը։
Այս մասին Facebook-ի էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարությունը։
Նշվում է, որ սա արվում է մեքենաների պահպանման, շահագործման և վառելիքի ծախսը կրճատելու նպատակով։
Փոփոխությունը կկատարվի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ։
Ըստ աղբյուրի՝ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 5 միլիոն 400 հազար դոլար։
Նշվում է նաև, որ 2018 թվականից մինչ օրս վարչապետի աշխատակազմը, Ազգային ժողովն ու նախարարությունները միասին կրճատել են 172 մեքենա:
