Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը կազատվի ԱԱՀ-ից

Հրապարակող՝

f5bfe54d4ba6d0_5bfe54d4ba70f.thumb

Ամենադիտվածներ

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավա­րու­թյան օրեն­սդրական նախա­ձեռ­նությանը, ըստ որի էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը կազատվի  ավելացված արժեքի հարկից:

Ներկայացված օրենքի նախագծով նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման, ինչպես նաև էներգետիկ կախվածության նվազեցման համար։

Կառավարության օրենսդրական նախա­ձեռ­նու­թյունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Ամենաթարմ