Վաղը՝ դեկտեմբերի 3-ին, Արթիկ քաղաքում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ վարժանքն իրականացվելու է ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում։
Ըստ աղբյուրի՝ փորձակվելու է նաև քաղաքի էլեկտրաշչակը։
ԱԻՆ-ից քաղաքացիներին խնդրում են չանհանգստանալ։