EuvsDisinfo եվրոպական ընկերությունը հայտարարել է, որ ԵՄ-ն Ռուսաստանին մեղադրել է կորոնավիրուսի մասին ֆեյքեր տարածելու մեջ։ Ռուսական ԶԼՄ-ները «քաղաքացիներին տրամադրում են համաշխարհային հանրության դեմ, որը միջոցներ է ձեռնարկում SARS-CoV-2-ի տարածման դեմ»։
Ընկերությունը հայտնում է, որ անցած շաբաթ բացահայտել է 45 ֆեյք նորություններ, որոնք շահավետ դիրքում են ներկայացրել Կրեմլին։ Նորություններից 30-ը առնչվել է կորոնավիրուսին։ Նշվում է, որ Twitter-ի, Facebook-ի, Pinterest-ի և Reddi-ի օգտատերերը տարածել մեկնաբանել և լայքել են այդ ֆեյքերը, ընդհանուր առմամբ, 36 500 անգամ,
Առավել հանրահայտ է եղել Russia Today-ի ««նորությունն» այն մասին, որ Եվրամիությունը իբր չի օգնել իր գործընկերներին կորոնավիրուսի դեմ պայքարում, և եվրոպացիների փոխարեն նրանց աջակցել են ՌԴ-ն ու Չինաստանը»։
Աղբյուրը՝ EuvsDisinfo.