ԵՄ պատժամիջոցները չեն ազդի մեր երկրի գործողությունների վրա․ Թուրքիայի ԱԳՆ

Հրապարակող՝

Թուրքիայի 6 քաղաքացի է ձերբակալվել Լիբիայում․ Թուրքիայի ԱԳՆ

Ամենադիտվածներ

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԵՄ պատժամիջոցները չեն ազդի Միջերկրական ծովի արևելյան մասում գազի արդյունահանման հետ կապված նրա գործունեության վրա:

«Երեկ ԵՄ խորհրդի կողմից ընդունված որոշումները չեն ազդի Միջերկրական ծովի արևելյան մասում ածխաջրածնի արդյունահանման աշխատանքները շարունակելու մեր երկրի վճռականության վրա», -ասվում է հայտարարությունում:

Թուրքիայի ԱԳՆ-ն նաև հայտնել է, որ երկիրը մտադիր է ավելի ակտիվացնել գազի արդյունահանման իր գործունեությունը:

Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ: Պատճառը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման աշխատանքներն են։

Անկարան, որը վիճարկում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները, ավելի վաղ այնտեղ էր ուղարկել «Ֆաթիհ» նավը՝ հայտարարելով, որ հորատումը կտևի մինչև սեպտեմբերի 3-ը: Կիպրոսի իշխանությունները հունիսի 10-ին թույլատրել էին թուրքական «Ֆաթիհ» հորատման նավի անձնակազմի անդամների կալանավորումը: Չնայած դրան՝ Թուրքիան հուլիսի 4-ին դեպի Կիպրոս էր ուղարկել հորատման երկրորդ «Յավուզ» նավը՝ շելֆում երկրաբանական հետախուզական աշխատանքներ անցկացնելու համար:

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր երկրի պատրաստակամության մասին՝ պաշտպանելու շելֆային հանքավայրերի նկատմամբ կիպրոսցի թուրքերի իրավունքները, այդ թվում՝ զինված ուժի կիրառմամբ:

Ամենաթարմ