ТАCC-ի հաղորդմամբ՝ Եվրամիությունը մեկ տարով երկարացրել Է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները Միջերկրական ծովում անօրինական գործունեության պատճառով և սպառնում է նոր սահմանափակող միջոցներ կիրառել Անկարայի դեմ: Այս մասին ասված է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է նոյեմբերի 6-ին Բրյուսելում։
«Այսօր խորհուրդը որոշում է կայացրել մեկ տարով ՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 12-ը, երկարաձգել սահմանափակող միջոցների գործող ռեժիմը՝ ի պատասխան Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում հորատանցքերի հորատման Թուրքիայի չարտոնված գործունեության։
Այդ պատճառով ԵՄ-ն նպատակաուղղված սահմանափակող միջոցներ կսահմանի այն անձանց կամ կազմակերպությունների նկատմամբ, որոնք պատասխանատու են Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում չթույլատրված հորատման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

