Եվրախորհրդարանի նիստի ընթացքում ԵԽ պաշտոնյան տվյալներ է հնչեցրել, որի համաձայն՝ Եվրամիության տարածքում արդեն ավելի քան մեկ միլիոն անձնագիր է տրվել քաղաքացիներին, որոնք վկայում են կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու մասին։
Այս մասին հայտնում է The Local-ը։
Նշվում է, որ արդեն կա հարթակ, որտեղ հնարավոր է ստուգել տրվող փաստաթղթի իսկությունը։
Ըստ աղբյուրի՝ պատվաստման մասին վկայող անձնագրեր են տրամադրում եվրոպական 9 երկրներ։