Եվրոպական Միության 27 երկրների մշտական ներկայացուցիչները հավանության են արժանացրել Բելառուսի նկատմամբ սահմանվելիք պատժամիջոցների 5-րդ փաթեթը։
Այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Նշվում, որ ԵՄ դեսպանները փաթեթը քննարկել են այսօր և նախատեսվում է, որ այն պաշտոնապես կհրապարակվի հինգշաբթի ու կմտնի ուժի մեջ։
Նշենք, որ պատժամիջոցների նոր փաթեթով սահմանափակումների տակ են հայտնվում Բելառուսի 28 ֆիզիկական և իրաբանական անձինք։