Եմենում ողորմություն բաժանելու ժամանակ հրմշտոցից տասնյակ մարդիկ են մահացել

Ամենադիտվածներ

Սանայում, որը վերահսկվում է խռովարարների «Անսար Ալլահ» շարժման (հուսիներ) կողմից, ողորմություն բաժանելու ժամանակ հրմշտոցից մահացել է 90, վնասվածքներ ստացել ավելի քան 300 մարդ։ Այս մասին հինգշաբթի տեղեկացրել է Sky News Arabia հեռուստաալիքը՝ հղում կատարելով արտակարգ ծառայությունների աղբյուրներին։

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի գիշեր Բաբ էլ Յաման շրջանում, որը գտնվում է քաղաքի կենտրոնական մասում։ Հեռուստաալիքի տվյալներով՝ հրմշտոցն առաջ է եկել ողորմություն բաժանելու ժամանակ, որը բաժանում էին «մի քանի առեւտրականներ», որոնցից երկուսն արդեն ձերբակալված են։

«Անսար Ալլահի» Բարձրագույն քաղաքական խորհրդի ղեկավար Մահդ ալ-Մաշաթը հանձնարարել է ձեւավորել հանձնաժողով ներքին գործերի մարմինների եւ դատախազության ներկայացուցիչներից՝ միջադեպը հետաքննելու համար։ Այս մասին տեղկացվել է գերատեսչության թվիթերյան էջում։

Ամենաթարմ