Եվրամիությունը հուլիսի 1-ից բացելու է սահմանները աշխարհի մի շարք երկրների հետ:
Սակայն Բրյուսելում ԵՄ պատվիրակության անդամը հայտնել է, որ Եվրամիությունը հրաժարվել է Ռուսաստանին ներառել այդ երկրների ցանկում:
«Խնդիրն այն է, որ Ռուսաստանի ներկայիս համաճարակաբանական իրավիճակը մեզ թույլ չի տալիս նրան այն երկրների ցանկում ներառել, որոնց քաղաքացիների համար հուլիսի 1-ից կբացվեն սահմանները։ Եվ դա նորմալ է, քանի որ Ռուսաստանում վիրուսը սկսել է ավելի ուշ տարածվել, քան եվրոպական երկրներում, ուստի՝ Ռուսաստանին դրա հաղթահարման համար ավելի շատ ժամանակ անհրաժեշտ կլինի»,-նշել է գործակալության զրուցակիցը։
Հայտնի է, որ ցուցակը պարբերաբար ընդլայնվելու է, և երբ հասկանան, որ Ռուսաստանում համաճարակաբանական իրավիճակն արդեն բարելավվել է, նրան նույնպես կընդգրկեն ցուցակում:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: