fbpx
Աշխարհ

Եվրամիությունը վերստին երկարաձգեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Եվրոպական միության խորհուրդը հերթական անգամ կես տարով երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Նոր ժամկետն ուժի մեջ կլինի փետրվարի 1-ից մինչև հուլիսի 31-ը:

«ԵՄ խորհուրդն այսօր վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ արգելող միջոցները՝ Ուկրաինան ապակայունացնելու գործողությունների համար, մինչև 2024 թվականի հուլիսի 31-ը», – ասվում է հայտարարության մեջ։

Եվրոպական միությունը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ տնտեսական պատժամիջոցները սկսել է սահմանել 2014 թվականի հուլիսի 31-ից։ Այդ ժամանակից ի վեր դրանք մեխանիկորեն երկարաձգվել են վեց ամիսը մեկ:

Ընդհանուր առմամբ, ԵՄ-ը տնտեսական պատժամիջոցների 12 փաթեթ է ներկայացրել Ռուսաստանի դեմ՝ առևտրատնտեսական սահմանափակումների այդ ռեժիմը դարձնելով ամենախիստը պատմության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ