ԵՄ-ն համաձայնել է 5 միլիարդ եվրոյով ավելացնել Ուկրաինայի օգնությունը

Հրապարակող՝

ԵՄ-ն համաձայնել է 5 միլիարդ եվրոյով ավելացնել Ուկրաինայի օգնությունը

Ամենադիտվածներ

Չորեքշաբթի օրը ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները սկզբունքորեն համաձայնել են հինգ միլիարդ եվրո հատկացնել Խաղաղության եվրոպական հիմնադրամին՝ 2024 թվականին Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար, հայտնում է ԵՄ Խորհրդի Բելգիայի նախագահությունը X-ում։

«Համաձայնություն է ձեռք բերվել։ ԵՄ մշտական ներկայացուցիչները սկզբունքորեն համաձայնության են եկել Խաղաղության եվրոպական հիմնադրամի բարեփոխման շուրջ՝ 2024 թվականին Ուկրաինային աջակցությունը 5 միլիարդ եվրոյով ֆինանսավորելու համար», – ասվում է նախագահության հայտարարության մեջ։

Ամենաթարմ