fbpx
Աշխարհ

ԵՄ-ն մեկ տարով երկարացրեց Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները

Եվրամիությունը մեկ տարով երկարացրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք սահմանվել են այդ երկրում «մարդու իրավունքների խախտման կապակցությամբ»: Այս մասին ասված է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որն ապրիլի 8-ին տարածվել է Բրյուսելում:

«Այսօր Խորհուրդը մինչև 2020 թվականի ապրիլի 13-ը երկարացրեց ԵՄ-ի սահմանափակիչ միջոցները ի պատասխան Իրանում մարդու իրավունքների լուրջ խախտումների»,-նշվում է փաստաթղթում:

Խորհուրդը հիշեցնում է, որ Իրանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները սահմանվել էին 2011 թվականին այդ երկրում մարդու իրավունքների խախտման պատճառով: Դրանք գործում են 82 մարդու և մեկ կազմակերպության նկատմամբ: Այս սև ցուցակի բոլոր ֆիգուրանտներին արգելված է մուտքը Եվրամիության տարածք, իսկ նրանց ֆինանսական ակտիվները ենթակա են սառեցման, եթե հայտնաբերվեն եվրոպական բանկերում: Բացի դրանից` պատժամիջոցներն արգելք են նախատեսում Իրանին այնպիսի սարքավորումների մատակարարումների վրա, որոնք կարող են օգտագործվել երկրի ներսում «բռնաճնշումների», ինչպես նաև հեռահաղորդակցությունների նկատմամբ լրտեսություն իրականացնելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ