Եվրամիությունը ողջունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների համաներումը, որը տեղի է ունեցել Նովրուզի տոնակատարության առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական հայտարարությանը:
Համաներման արժանացած մարդկանց մեջ եղել են կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բլոգերներ և լրագրողներ:
ԵՄ-ն հույս է հայտնել, որ հետևելով իր միջազգային պարտավորվածություններին՝ Ադրբեջանը հետագայում ևս նման քայլեր կձեռնարկի: Հայտարարության մեջ նշված է, որ ԵՄ-ն կշարունակի Ադրբեջանի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ մարդու իրավունքների ոլորտում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել ավելի քան 400 մարդու ազատ արձակման վերաբերյալ, որոնց թվում կա 14 օտարերկրացի: Նրանց մեծ մասն ազատվել է բանտարկությունից, 12-ը՝ տուգանքից: Երեք դատապարտյալների դեպքում էլ ցմահ բանտարկությունը փոխարինվել է երկարաժամկետ ազատազրկմամբ:

