fbpx
Հասարակություն

Եռաբլուրն ու տղերքի հիշատակը վառ կմնան ու չեն պղծվի էս օրով․ Գոռ Առաքելյան

Գոռ Առաքելյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։

«2 բան, որ պետք է իմանալ 2 կողմի մասին…

1. Ուրեմն մարդիկ, լավ իմանալով(իսկ, թե չգիտեն, չգիտեմ ինչ ասեմ), որ հանրության մեջ որոշակի լարվածություն ու հակասական տրամադրություններ կան, որոշում են այդ լարվածության պիկերից մեկի ժամանակ եռօրյա սուգ են հայտարարում և ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ երթ են նախաձեռնում…երթ, հասկանու՞մ եք։ Է սուգ եք հայտարարել, լավ եք, երթ ինչի՞ համար եք անում, մարդիկ մենակ կգնան, ընկերներով, թե կինքնակազմակերպվեն երթով կգնան՝ իրենք կորոշեն։ Բայց ոչ՝ ԵՐԹ, երթ այն ժամանակ, երբ մարդկանց նյարդերը պրկված են, և վերոնշյալ պատճառներից ելնելով ցանկացած պահի իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից ու մարդկանց երկու կողմերի մեջ կարող է բախում լինել…

2. «Ընդդիմադիր» լրատվամիջոցները հարցազրույց են վերցնում արդեն հավաքված մարդկանցից, ովքեր եկել են թույլ չտալու Փաշինյանի մուտքը Եռաբլուր։ Հարցազրույցի ժամանակ որոշ մարդիկ, բացի արդեն շատերիս համար հայտնի տեքստերից( դավաճան, հողերը ծախեց և այլն), ասում են՝ իբր դա քիչ էր, հիմա էլ նոր սադրանքի է գնում Փաշինյանը, երբ ուզում է գալ Եռաբլուր, և իրենք, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ եկել են, որ թույլ չտան մտնի…

Հասանու՞մ եք, թե ինչ է կատավում, փաստացի մի կողմը լավ իմանալով, որ իրենց նախաձեռնածը կարող է բախման կամ առնվազն՝մեծ հանրային լարման բերել՝ գնում է այդ քայլին, մյուս կողմն էլ «պատվով» ընդունում մարտահրավերը։
Ենթադրությունները թողնում եմ ձեզ…
P.S=> Հույս ունեմ, որ մարդիկ ողջամիտ կգտնվեն ու չեն գնա բախման ոմանց ամբիցիաների պատճառով և Եռաբլուրն ու տղերքի հիշատակը վառ կմնան ու չեն պղծվի էս օրով»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=876294029808420&id=100022834932582

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ