«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին այս տարի այլևս չի կարողանա օգնել իր թիմին։
19-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում կայացած «Բավարիայի» դեմ խաղի ժամանակ (0-3), իսկ երկրորդ տուրում կայացած «Բենֆիկայի» դեմ խաղում (0-3) վնասվածքն ավելի էր խորացել։
Բուժզննումից հետո պարզ է դարձել, որ Պեդրին հունվարից շուտ չի կարողանա խաղադաշտ վերադառնալ։