Էրբիլ-Երևան հատուկ չվերթով Իրաքից հայրենիք է վերադարձել Հայաստնաի 21 քաղաքացի

Հրապարակող՝

inqnatir ukraina

Իրաքում Հայաստանի դեսպանությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Դեսպանությունը հայտնում է, որ Էրբիլ-Երևան հատուկ չվերթով Իրաքից հայրենիք է վերադարձել Հայաստնաի 21 քաղաքացի։

«Իրաքում ՀՀ դեսպանության և Իրաքի ԱԳՆ հետ սերտ համագործակցությամբ, Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության կառավարության հովանավորությամբ, համընդհանուր ջանքերով ս․թ․ ապրիլի 24-ին իրականացվեց Երևան-Էրբիլ-Երևան հատուկ չվերթը՝ Հայաստան տեղափոխելով Իրաքից հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ 21 քաղաքացիների, ինչպես նաև՝ Էրբիլ տեղափոխելով Իրաքի 125 քաղաքացիների։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել հատուկ առանձնացված սանիտարակարանտինային կանգառում, որից հետո ժամանողներն անցել են ջերմաչափում, արտաքին զննում՝ այնուհետև մեկուսացվելով հատուկ պահպանվող տարածքում»։

https://www.facebook.com/ArmeniaInIraq/posts/2726800840882210?__xts__[0]=68.ARCm1uGhreYDcOL8nPxOguafMDAw8yaz8c4CQK9bRGvmoOcncqESHfuzEF1bj7AqxqoG3XnIxE6ITrbsvg3IZUbGx-oV-YfvePioGGwkyvRgqiLsjnj62IGu3tVAjTkTMqfVHfbsmlcwkc0t65fWWIqDTFsFmSmgwtGUlEaRm3aI5q7dBCfg0Y_xBS0Xqdv7qUCIcsc5cNotpEBrJh77DwRxctuEpcKtKsDwugHChiD9-VtmYX1HaIQTNymPzxf8sIhs19PfIDRwNZtgcGiUe8INYxO_5W-QEBgVygVGn_uanr0vYojg-26S30NhBX0uo1fT3-kI7EM52z1kndqnlWnd&__tn__=-R

Ամենաթարմ