fbpx
Հասարակություն

Էրբիլում տեղի ունեցավ հայկական նորակառույց եկեղեցու օծման արարողությունը

Ապրիլի 5-6-ն Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում տեղի ունեցավ Հայ առաքելական նորակառույց Նավակատիք եկեղեցու օծման արարողությունը, որի ընթացքում եկեղեցին անվանակոչվեց Սուրբ Խաչ։ Եկեղեցու կառուցման համար հողահատկացումը և ֆինանսավորումը իրականացվել էր Ինքնավարության նախկին նախագահ Մասուդ Բարզանիի (Masoud Barzani) կառավարության կողմից։

Օծման արարողությունը կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի Թեմի առաջնորդ Տեր Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը։ Արարողությանը ներկա էին Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը Եգիպտոսի, Ռումինիայի, Փարիզի, Դամասկոսի թեմերի առաջնորդները, Կիպրոսի թեմի նախկին առաջնորդը և Էջմիածնի Գևորգյան ճեմարանի տեսուչը։ Արարողությանը մասնակցում էին նաև Իրաքի տարբեր կրոնական համայնքների առաջնորդներ, պետական բարձրաստիճան այրեր, երկրում հավատարմագրված դիվանագետներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ