Էրդողանը և Թրամփը քննարկել են երկկողմ հարաբերությունները

Հրապարակող՝

Քաղաքապետ Հայկ Մարությանը պարգևատրել է բուժաշխատողներին

Ամենադիտվածներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունները, Սիրիայում վերջին զարգացումները, Գազայի Խաղաղության խորհրդի հարցը և առևտրային հարաբերությունները, հատկապես պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Էրդողանը նշել է, որ Անկարան պատրաստ է շարունակել համագործակցությունը ԱՄՆ-ի հետ, քանի որ դա համապատասխանում է երկու երկրների ընդհանուր շահերին։

Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան մեծ կարևորություն է տալիս Սիրիայում հրադադարի համաձայնագրի իրականացմանը և ինտեգրացիոն գործընթացներին։ Նա նաև հույս է հայտնել, որ Գազայի հարցով ձևավորված Խաղաղության խորհուրդը արդյունավետ աշխատանք կիրականացնի, ինչը կարող է նպաստել տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը։

Ամենաթարմ