Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցով գիշերը ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։
Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում Թուրքիայի ղեկավարին դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը, Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաջին և այլք։
Այցի ընթացքում Թուրքիայի նախագահին ուղեկցում են կինը՝ Էմինե Էրդողանը, արտգործնախարար Հաքան Ֆիդանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, նախագահի աշխատակազմի կապի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը, Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) տնօրեն Իբրահիմ Քալընը, պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Հալուք Գերգյունը և իշխող Արդարություն և զարգացում կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը։
Երեկ՝ ավելի վաղ, Էրդողանը այցելել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ):
Ավանդույթի համաձայն՝ պետության ղեկավարի ընտրությունից հետո Թուրքիայի նախագահը առաջին արտասահմանյան այցերն է կատարում Ադրբեջան և Կիպրոս: