Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։
«Նախագահ Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ ուկրաինական հարցի խաղաղ լուծման որոնման մեջ՝ ի շահ բոլոր կողմերի», – ասվում է գրասենյակում։

