Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կարող է պաշտոնից հեռացնել արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին։
Այս մասին գրում է Cumhuriyet-ը։
Աղբյուրը կանխատեսում է, որ որոշակի փոփոխություններ կլինեն նախարարական կաբինետում, որոնց կենթարկվի նաև Չավուշօղլուն։
Նշվում է, որ նրա փոխարեն ԱԳՆ ղեկավար կարող է նշանակվել Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։