fbpx
Աշխարհ

Էրդողանն ու Ալիևը Կարս-Նախիջևան երկաթգծի կառուցման վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Տեղի է ունեցել Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության խորհրդի 8-րդ նիստը։ Երկու երկրները համագործակցության ավելի քան 10 փաստաթուղթ են ստորագրել։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն ու Անկարան սպառազինության համատեղ արտադրության հարցեր են քննարկում:

Բացի դրանից՝ կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը վերաբերում է Կարս-Նախիջևան երկաթգծի կառուցման նախագծին:

Էրդողանն Ալիևի հետ հանդիպման ժամանակ չի շրջանցել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նույնպես մեր հարցն է»,-ասել է Թուրքիայի նախագահը։

Նա դժգոհել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից։

«ԵԱՀԿ Մինսկի խումբը անկեղծ չէ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման գործում. մոտ 25 տարի է շարունակվում է ձգձման քաղաքականությունը»,-ասել է Էրդողանը։

Ալիևն իր հերթին նշել է, որ նրանք ասում են, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է, հետո պնդում են, որ Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է:

«Ստացվում է, որ նրանք չգիտեն, թե ինչ է Լեռնային Ղարաբաղը..»,-հավելել է Ալիևը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ