Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հարգում է 1915 թվականին զոհված հայերի հիշատակը և պատրաստ է զարգացնել կապերը Հայաստանի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չպետք է թույլ տանք, որ հարյուրամյակներ շարունակ բազմապատկված և մարդկության համար օրինակ համարվող թուրքերի և հայերի համակեցության մշակույթը մոռացվի։ Հարգանքով եմ հիշում «Առաջին համաշխարհային պատերազմի բարդ պայմաններում զոհված Օսմանյան պետության հայերի հիշատակը», ցավակցություն եմ հայտնում նրանց թոռներին», – ասվում է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին ուղղված Էրդողանի ուղերձում:
Մինչ այս Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը։